Անգլիական «Daily star»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը հարաբերությունները հարթել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Հիշեցնենք, որ ռուս միլիարդատերը 2007 թվականին Մոուրինիոյին հեռացրել էր «Չելսիից»: Ըստ հրատարակության, հիմա նրանց հարաբերությունները նորմալացել են եւ Մոուրինիոն, անգամ, ֆուտբոլային հարցերով անվճար խորհուրդներ է տալիս Աբրամովիչին: Նա շփվում է նաեւ ֆուտբոլիստներ Ջոն Թերիի, Ֆրենկ Լեմպարդի, Էշլի Քոուլի եւ Պետր Չեխի հետ:
«Daily star»-ը ենթադրում է, թե Ժոզե Մոուրինիոն արդեն այս ամռանը կարող է վերադառնալ «Չելսի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ