Հունվարի 23-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան 34ա շենքի 17-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1925 թ. ծնված Օֆելյա Գրիգորյանի դին:
ԱԻՆ