Այսօր` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց` «Լեոպարդ» խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից հետո` Կարեն Բոյաջյանին պատկանող Մերսեդես մակնիշի 83 QՍ 888 համարանիշի եւ Սարգիս Փիլոյանին պատկանող Միցուբիշի մակնիշի 90 ԼՍ 011 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել կարգի հրավիրել վթարի մեղավորին` Մ. Բորիսովային, ով վթարի վայրում իսկական շոու էր սարքել: Վերջինիս տեղափոխեցին բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Հետաքննիչ Գ. Չոքարյանի հանձնարարականով BMW-ն տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ վնասված ավտոմեքենաները ի պահ են հանձնվել տերերին:
Ըստ Shamshyan.com-ի