Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանցի լեգենդները Գյումրիում էին (ֆոտոշարք)

Հունվար 23,2013 21:39

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAՀանրահայտ Իրինա Ռոդնինան ու Լևոն Օգանեզովը ժամանել էին Գյումրի` այն մշակութային  մայրաքաղաք  հռչակելու 

Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային  մայրաքաղաք հռչակելու ծրագրի  շրջանակներում այսօր հանրապետության երկրորդ քաղաք էր ժամանել  14 հոգուց բաղկացած ռուսաստանյան պատվիրակությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի միջազգային մշակութային  համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, միջպետական հումանիտար հիմնադրամի ղեկավար  Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Նշենք, որ Գյումրուց զատ մշակութային  մայրաքաղաքներ են հռչակվել  նաև Ադրբեջանի Գաբալլա և Բելառուսի Մագիլյով քաղաքները, որոնք մշակութային միջոցառումներով մրցակցելու են Գյումրու հետ:

Հյուրերին  «Շիրակ» օդանավակայանում դիմավորեցին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն իր խորհրդականների հետ, ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` իր տեղակալների ու բաժնի պետերի հետ:

Ռուսական պատվիրակությունը նախ եղավ  Սլաբոդկա թաղամասում գտնվող ռուսական Պատվո բլուրում, այնուհետեւ խորհրդակցության մասնակցեց   Գյումրու քաղաքապետի առանձասենյակում: Սամվել Բալասանյանը, ողջունելով  հյուրերին, մատնացույց արեց գեղասահքի օլիմպիական ու աշխարհի չեմպիոն, ռուս պետական  գործիչ Իրինա Ռոդնինային ու իր կողքին նստած Յուրի Վարդանյանին, ոգևորված ասաց, թե տեսեք ինչ մարդիկ են ժամանել Գյումրի`  լեգենդներ: Իսկ լեգենդների շարքում  էր գրող-հումորիստ Միխայիլ Միշինը, հայազգի ռուսաստանցի  դերասան ու հեռուստածրագրավար Լևոն Օգանեզովը, Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Օլեգ Գադյուկինը,  ինչպես նաև հյուրեր կային Ղազախստանից ու Ղրղզստանից:

ՀՀ մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Գյումրին հյուրերին` նշելով, որ այն աշուղների ծննդավայրն է, եթե ասում են  Մերկուրով, Գյուրջիև, Ասլամզյան քույրեր, ապա մարդիկ ակամա պատկերացնում են Գյումրին:  Թե ինչո՞ ւ են Գյումրին որոշել դարձնել մշակութային  մայրաքաղաք, մշակույթի նախարարը լրագրողներին այսպես պարզաբանեց. «Գյումրին հատուկ է, Գյումրին հատուկ է իր պատմական կապերով Ռուսաստանի հետ , հատուկ է իր պատմամշակութային ժառանգությամբ, հատուկ է իր վերաբերմունքով, ոչ միայն իր մշակույթի,  այլեւ մյուս մշակույթների  հանդեպ հարգանքով, մեզ համար Գյումրին ուրիշ է: 2010 թվականին, երբ Հայաստանը ԱՊՀ երկրներին առաջարկում էր մշակութային  մայրաքաղաքների գաղափարը,  մենք հենց առաջին հերթին մտածեցինք, որ պետք է լինի Գյումրին, և շատ ուրախ ենք, որ դեկտեմբեր ամսին ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրեցին այն փաստաթուղթը, որով սա վերահաստատվում է: Սա Գյումրիին կտա ակտիվ մշակութային կյանք ու մշակութային զարգացումներ, ամենակարևորը ինստիտուցիոնալ  կառույցների ձևավորում, զարգացում, որոնք չկան կամ ժամանակի ընթացքում քանդվել են,  և նոր շունչ կլինի ընդհանուր մշակությին  դաշտում: Անշուշտ,  այս ամենի մեջ մենք պետք է  հենվենք այն պատմական շերտի վրա, որն այս քաղաքում գոյություն ունի, ներառյալ  հուշարձանները, ներառյալ  անհատները, որոնք այս քաղաքի հենքը,  հենարանն էին իրենց թողած պատմական արժեքով և պատահական չէր, որ ես այսօր անուններ էի տալիս բոլոր ոլորտներից: Այսինքն, մենք ունենք Ասլամազյաններ, Ֆրունզիկ Մկրտչյան, Մերկուրով,  Գյուրջիև, անսահման են, այս անունները արդեն այն հենքն են, որոնք մեզ ուժ են տալիս  ու վստահություն Գյումրին 2013 թվականի մշակութային  մայրաքաղաքի  համար»:

Տիկին նախարարը նաև ասաց, որ ծրագիրը կսկվի հունիսի սկզբից, որովհետև նախապատրաստական աշխատանքների համար ժամանակ է պետք, ֆինանսավորումը հիմնականում  տրամադրվելու է  միջպետական հանձնաժողովի, որոշ չափով   նաև պետության և քաղաքապետարանի կողմից:  Ըստ նախարարի, արվեստագետների ու հ/կ-ների ներկայացուցիչների ներկայացրած մշակութային ծրագրերից իրեն ամենաշատ դուր է եկել հացի փառատոնը, ինչպես նաև հումորի միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը: Միխայիլ Շվիդկոյը ևս լրագրողների  հետ զրույցում փոխանցեց, որ պատմական քաղաք Գյումրիում անցկացնելու են երաժշտական, թատերական, գիտական, սպորտային  միջոցառումներ, նաև կինոփառատոններ: Գյումրու քաղաքապետն էլ հույս հայտնեց, որ այս ծրագրով մեծ ներդրումներ կլինեն  Գյումրիում, օրինակ` այս ծրագրի շրջանակում կվերանորոգվի Գորկու  այգում գտնվող Արմեն Տիգրանյանի թատրոնը, որտեղ 1-ին անգամ բեմադրվել է  «Անուշ» օպերան, ինչպես նաև Սև բերդը, որտեղ նախատեսված է եզրափակել  50-ից ավելի միջոցառումների շարքը: Ի դեպ, Սև Բերդի նոր սեփականատերը Սամվել Բալասանյանի որդին է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Տրանսլիտով գրված մեկնաբանությունները չենք հրապարակում: Գրեք հայատառ:

  2. asatur says:

    Որ Գյումրին պետք է ճանաչվեր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, դա փաստ է:Դա Վարդան Ղուկասյանի աշխատանքի արդյունքն է, էդ մարդը ամեն ինչ արեց իր քաղաքի համար ու հիմա , երբ իշխանության էլ չէ, իր աշխատանքի արդյունքները դեռևս հպարտության զգացում են պարգևում գյումրեցիներին:Քաղաքի մշակույթի վիճակը անմխիթա էր, բայց էդ մարդը կառուցեց ու շենացրեց .ու էսօր, ուր էլ եղել են հյուրերը իրա կառուցած ու սարքաց օջախներն ու արձաններ են եղել, էնքան կրկնեց Գյումրի -հայրաքաղաք, որ ԱՊՀ մակարդակով անգամ դա ընդունեցին:ինչքան էին քննադատում էդ մարդուն արձաններ դնելու համար, էսօր հենց դրանցով է Գյումրին ներկայանալի, պահեց Գյումրու հին շենքերը, մի խոսքով հալալ է էդ մարդուն, ու թող էդ Բալասանյան է ինչ է ,իրան հեչ լավ չզգա, ինքը հեչ բանից տեղյակ չէ ու բերանն էլ չծռմռե:Թող ճակատի գրերին նայե:

  3. Vardanik says:

    Շատ աբրիս Ասատուր ջան, իրգունն արի մեր տուն

  4. asatur says:

    Ես չգիտեմ, ով է ՛՛Վարդանիկ՛՛ անվան տակ գրել այս ՛՛հրավերը՛՛, բայց հասկացա, որ հեղինակը քաղաքի ու մարզի բոլոր պաշտոնյանների տները իրգուններով պտտող է: Տուն ետ գալուց էլ հաստատ տաքսու փողերը էդ պաշտոնյաններն են տվել ու ոչ միայն տաքսու փողերը:

  5. Վարդան Աստվածավախյան says:

    Ասատուր ջան աբրիս, ըդպես շարունագե, դու ինչղ օր լրագրողների կյանքը կուդեիր ու սաղին կտրամադրեիր շեֆիդ դեմ ու ինչի հետևանքով խեղճ մարդու գլուխը կերան, ըդպես էլ կշարունագես: Ամոթ է ամոթ

  6. artash says:

    ՛՛Վարդան՛՛ կեղծանունով մարդ, շատ աբրիս, էդ երևի 4-րդ աստիճանի այրվածք ես ստացել հա ճշմարիտ քոմենտից, քեզի գցել ես սար ու ձոր, քո պատճառով քանի ընտանիք անհեր է մնացել, դու դրա մտածի, թե չէ լրագրողները քո ինչ դարտն են , իրանց մեջ նորմալ մարդիկ շատ կան ու քո որակները իրանց համար խորթ են:Դու նայե կոֆե խմելուց ու ուրիշ բանից հետո, ՛՛ծախսերը՛՛ հոգացողները թիվը չպակսի:Թե չէ մի ընտանիքմ էլ սոված կմա: Դու ուր , լրագրությունը ուր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031