Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի չլսված արկածները՝ Էրեբունիում (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հունվար 23,2013 18:34

Այսօր  Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսեց իրականացնել Էրեբունի համայնքում: Հայկական իրականության համար խիստ տարօրինակ այդ քարոզարշավը մարդկանց շոկի մեջ էր գցել: Սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ հագուստի տոնավաճառ: Շատերը վստահեցնում էին՝ «Ես քեզ եմ ընտրելու, ցավդ տանեմ», «մեր ամբողջ ընտանիքը քեզ է ընտրելու», «7 հոգու ձեն քոնն ա» եւ այլն: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր՝ «արժանի լինեմ»:

Հագուստի տոնավաճառի վաճառականներից մեկը պարոն Հովհաննիսյանին բարեւելուց հետո նրան հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին՝ 2008-ին նույնպես այցելել է իրենց, առեւտրականներով շամպայն են գնել, որ շնորհավորեն նրան, Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չի տվել. «Ասեց՝ հիմա մի շնորհավորեք, հիմա հարկավոր չէ»,- պատմեց կինը եւ վստահեցրեց, որ շամպայնը դեռ պահում է, կա, մնում է հաղթանակը:

Վաճառականներից մեկը դժգոհեց. «Առեւտուր արեք, որ ընտրենք: Որ չանեք՝ չենք ընտրելու»: Րաֆֆի Հովհաննիսյանը «շանտաժին» չտրվեց. «Առեւտուրը՝ ընտրություններից հետո»:

Նա մտնում էր «Սթար», «Երեւան Սիթի» սուպերմարկետներ, բարեւում, գնում մեկ ծամոն կամ կոնֆետ ու ժպտալով դուրս գալիս՝ իր հետեւից թողնելով զարմացած դեմքեր ու արտահայտություններ՝ «Ախչի՛, էս Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞»:

Պարոն Հովհաննիսյանը ճանապարհին հանդիպած կանանց այնպիսի ռոմանտիկ հաճոյախոսություններ էր անում, որ վերջիններս ուղղակի շոյվում էին: Տիկին Արմինեի ականջից հեռու՝ տոնավաճառի կանանցից մեկին Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ՝ «Քո գեղեցիկ, փայլուն, մելամաղձոտ աչքերը պիտի ժպտան»: Կինն ուղղակի ցնծության մեջ էր:

Նախագահի թեկնածուն անակնկալ մտնում էր կանանց եւ տղամարդկանց վարսավիրանոցներ, բարեւում, «անուշ լինի» ասում ու հեռանում:

Մթերային խանութներից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանը խանութպաններից հետաքրքրվեց՝ առեւտուր կա՞, հարկային տեսչությունը ձեզ նեղո՞ւմ է: Մարդիկ պատասխանեցին, որ այս տարի նորմալ է եղել, առեւտուրն էլ պակասել է: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում «մեծերին»՝ խոշոր բիզնեսը կբերի հարկային դաշտ եւ այդ ստվերի հաշվին կազատի հարկերից փոքր ու միջին բիզնեսը:

 

Այնուհետեւ «Ժառանգության» առաջնորդն այցելեց նաեւ ատամնաբուժական կենտրոն:

IMG_0150

Քարոզարշավը շարունակվեց Էրեբունի համայնքի պատահական մի «պերաշկիանոցում», որտեղից պարոն Հովհաննիսյանը գնեց կարտոֆիլով կարկանդակներ, բուտերբրոդներ, բուլկիներ, որոնց մի մասը բաժանեց փողոցում՝ դպրոցականների, երեխաների:IMG_0160 «Պերաշկին ընտրության հետ կապ չունի: Մարդկային պահանջ է ուղղակի»,- «պերաշկիանոցի» կանանց բացատրեց պարոն Հովհաննիսյանը: «Տա Աստված, դուք անցնեք»,- մաղթեցին կանայք:

Ճանապարհին մեզ միացավ 8-ամյա Ռադիկը: Նա հանրակացարանում էր ապրում: Փողոցում պատահաբար տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ուզեց ճշտել՝ իսկակա՞ն Րաֆֆին է, թե՞ չէ: Երեխայի մայրը հավաքարար էր աշխատում մայրաքաղաքի պիցցայանոցներից մեկում, հայրը՝ գործազուրկ էր:

Քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց նաեւ ավտովթարի, բարեւեց վարորդներին ու պետավտոտեսուչներին, մաղթեց բարի ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Սիրելի ընթերցողներ, կրկին հիշեցնում ենք, որ հրապարակվում են միայն հայատառ մեկնաբանությունները:

  2. Hakob Dinq says:

    Իրավիճակի իսկական պատկերը քաղաքագետի համար հասկանալի է դառնում միայն հասարակ քաղաքացիների հետ իրական շփման ճանապաչհով: Անգամ մեկ վարկյան տևողությամբ շփումը հասկացող մարդուն շատ բան է ասում: Իսկ որոշ ծախու լրատվական միջոցներ արել են և կշարունակեն անելու իրենց անշնորհակալ կեղտոտ գործը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031