Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռադիոակտիվ նյութը 4 տարի պահել են ավտոտնակի հատակում

Հունվար 23,2013 18:31

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը(դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) 2012թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասով( « Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը») Արարատի մարզի Վանաշեն գյուղում հաշվառված, փաստացի Երեւանում բնակվող, 1957թ. ծնված Սարգիս Գեւորգյանին դատապարտել է  1 տարվա ազատազրկման: Մեկամսյա ժամկետում դատավճիռը չի  բողոքարկվել եւ այն մտել է օրինական ուժի մեջ: Դատարանն ապացուցված է  համարել այն, որ Սարգիս Գեւորգյանը 2008թ. մայիս-հունիս ամիսներին իր ընկերոջ՝ ներկայումս հանգուցյալ  Վազգեն Հովագիմյանի հետ  Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, ներկայումս հանգուցյալ Սարգիս Նովշատյանից  ապօրինի ձեռք է  բերել «Ցեզիում-137» տեսակի ռադիոակտիվ նյութ,որը պատահական տաքսի ավտոմեքենայով փոխադրել են   Տավուշի մարզի  Կողբ գյուղի բնակիչ Լյովա Փիրուզյանի տուն եւ տան տարածքում գտնվող ավտոտնակի հողածածկ հատակի մեջ թաքցրել մինչեւ 2012թ. հունիս ամիսը : Լ. Փիրուզյանը 2012թ. հունիսի 19-ին ռադիոակտիվ նյութն ինքնակամ ներկայացրել է  ոստիկանության Տավուշի մարզային վարչություն: Ս. Գեւորգյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասով(«Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը,պահելը կամ իրացնելը»)2004թ.    դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նա վաղաժամկետ ազատվել է, սակայն մինչ  դատվածության մարման 5 տարվա ժամկետի լրանալը կատարել է  նշված հանցագործությունը: Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի  է առել այդ հանգամանքը: Դատարանում Սարգիս Գեւորգյանն ընդունել է իր մեղքը եւ միջնորդել անցկացնել արագացված դատաքննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031