«Այո՛, մեղավոր ենք, որ թույլ տվեցինք մարտի 1-ից հետո իրավիճակը պահպանվի մարտի 1-ի դրությամբ, մեղավոր ենք , որ չպայքարեցինք այնպես, ինչպես պետք էր: Իշխանությունների հաջողություններն իրականում ընդդիմության սխալներն են»,- Aravot.am-ին ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
Հիշեցնենք, ՀՀ նախագահն ասել էր, թե «Մարտի 1-ի» համար մեղավոր է նաեւ ընդդիմությունը:
Ի դեպ, պարոն Խզմալյանը այցելել է հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որի պայքարի մոտեցումներն ինքը չի կիսում:
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ