Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականի փետրվարի 18-ից՝ Սերժ Սարգսյանին հեռացնում են աշխատանքից

Հունվար 23,2013 17:53

Facebook.com սոցիալական ցանցում կռիվ է գնում նախագահի թեկնածուների երկրպագուների միջեւ: Այդ են վկայում քարոզչական նյութերում արված  մեկնաբանությունները: Բացի այդ, որոշ էլեկտրոնային կայքեր հարցումներ են տեղադրում, որտեղ կարելի է քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Տարօրինակ կերպով որոշ թեկնածուներ այդ հարցումներում առաջին տեղերն են զբաղեցնում, ինչը հավանաբար դուր չի գալիս մյուս թեկնածուների PR-ով զբաղվողներին, կամ՝ երկրպագուներին, ինչի արդյունքում էլ Facebook-ում բացվել են էջեր, որտեղ նախագահի թեկնածուների ծաղրական նկարներն են տեղադրվում: Որպես օրինակ՝  նշենք «Ընդմիշտ հեռանում եմ» էջը , որը պատրաստված է հատուկ Սերժ Սարգսյանին վարկաբեկելու նպատակով, եւ այս անգամ էլ գռեհիկ կերպով անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Էջում հատուկ  տեղ են զբաղեցրել նաեւ մի շարք Հանրապետական կուսակցության պատգամավորներ, Արմեն Աշոտյանը, Մհեր Սեդրակյանը, Էդուարդ Շարմազանովը եւ այլք, ինչպես նաեւ ՀՀ նախկին երկու նախագահները: Facebook-յան էջի նպատակը՝ համենայն դեպս, այդպես գրված է լուսանկարում, 2013 թվականի փետրվարի 18-ից Սերժ Սարգսյանին աշխատանքից հեռացնելն է, բայց մի բան պարզ չէ, թե ում օգտին է բացվել  «Ընդմիշտ հեռանում եմ»-ը, անհասկանալի է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031