Բնապահպան Ինգա Զառաֆյանի գնահատմամբ՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի նախընտրական խոստումները բնապահպանական ոլորտի վերաբերյալ իրականացել են միայն հասարակության մեծ ճնշման տակ:
Այդ պատճառով, տիկին Զառաֆյանը մեծ հույսեր չի կապում նրա նախընտրական նոր խոստումների հետ:
«Հասարակության ճնշման տակ կարող ենք հաստատել, որ խոստումներն իրոք կարող են կատարվել: Բայց ՀՀԿ-ի ընդհանուր քաղաքականությունը հակաէկոլոգիական քաղաքականություն է »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Զառաֆյանը:
Ըստ նրա, հակաէկոլոգիական որոշումներ չընդունելու համար իշխանություններին պակասում է քաղաքական կամք. «Քաղաքական կամքը առանձին դեպքերում ենք տեսնում, բայց մենք ցանկանում ենք, որ քաղաքական կամքը արտահայտվի ազգի ամբողջ քաղաքականության վրա»:
Կարդացեք նաև
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ բնապահպանական ոլորտին վերաբերող ՀՀ նախագահի խոստումներից չցանկացավ խոսել: Միայն ասաց, որ 2008-ին առաջարկներով դիմել էին նախագահի թեկնածուների շտաբներ, իսկ այս անգամ նման նախաձեռնությամբ հանդես չեն գա՝ նպատակահարմար չեն գտնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ