Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում տղամարդը. Պարզել է «Առավոտ երիտասարդականը»

Հունվար 23,2013 18:09

Նախորդ հրապարակումներից մեկում  անդրադարձել էինք այն թեմային, թե ինչ է ուզում կինը, այժմ կխոսենք տղամարդկանց ցանկությունների մասին: «Ուզում եմ ունենալ մեծ բիզնես, գնել մեծ տուն և ապրել միայն կնոջս հետ»,-ասում է 25-ամյա Ռուբենը: Մեր հարցման ընթացքում ամենից շատ հնչած պատասխանների թվում են լավ աշխատանքը, շատ փողը, լավ աղջիկը (չամուսնացած տղամարդկանց դեպքում-հեղինակ): «Ցանկանում եմ ունենալ լավ գործ, բնակարան, մեքենա, խելացի ու գեղեցիկ կին, լավ ընկերներ, լավ երեխաներ,-ասում է 19-ամյա Գրիգորը և հավատացնում՝ նպատակին հասնելու համար լուրջ քայլեր է ձեռնարկում,- ուզածիս հասնելու համար դեռ փոքրուց ոչ մի ջանք չեմ խնայել, զրկել եմ ու զրկում եմ ինձ շատ բաներից »: Իսկ 19-ամյա Էդգարը ցանկանում է ունենալ մի պետություն, որի ղեկավարը հենց ինքը կլինի: «Վատ չէր լինի, եթե միապետ լինեի. լիքը փող, գնված խիղճ ու հաճույքներ»,-ասում է նա:

Կարծիք կա, որ տղամարդիկ ավելի շուտ են հաջողոթյան հասնում, քան կանայք: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք ավելի քիչ են նախանձում իրենց գործընկերներին, քան կանայք: Փաստում են իսպանացի, հոլանդացի և արգենտինացի գիտնականները: Վերջինները նաև նշում են, որ խանդը, նախանձը կանանց մրցակցության ասպարեզում ավելի վառ են արտահայտված, քանի որ նրանք մշտապես ձգտում են լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում:

«Հաջողակ տղամարդը նա է, ով կարող է ավելի շատ գումար վաստակել, քան իր կինը կկարողանա ծախսել: Հաջողակ կինը նա է, ով կկարողանա գտնել այդպիսի տղամարդ»,-ասում է հայտնի խոսքը: Տղամարդիկ ցանկանում են ունենալ լավ աշխատանք և իդեալական կին, իսկ կանայք՝ հաջողակ տղամարդիկ: Կան նաև տղամարդիկ, ովքեր ցանկանում են միմիայն սիրուհիներ ունենալ: «Ընկերուհի չունեմ, դեռ վաղ է լուրջ հարաբերություններ սկսելու համար: Շատ եմ աշխատում, որ հետագայում կարողանամ ընտանիքիս ապահովել ամեն ինչով: Կցանկանայի սիրուհիներ ունենալ մի քիչ զվարճանալու և հանգստանալու համար»,-խոստովանում է 22-ամյա Գոռը:

Ըստ եվրոպացի գիտնականների վերջին հետազոտությունների՝ տղամարդիկ միշտ սեքս են ցանկանում: Բանն այն է, որ ուսումնասիրությանը մասնակցած 250.000 եվրոպացի տղամարդկանց մեծ մասը այդպիսի պատասխան է տվել: Նրանց 40 %-ը, սակայն, նշել է, որ երբ աշխատանքի վայրում կամ տանը խնդիրներ ունեն, ամենևին չեն ցանկանում ունենալ սեռական հարաբեություններ:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031