Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին հարցրեց՝ ի՞նչ է մտածում այն մասին, որ ԳԱԱ շենքի դիմաց հացադուլավոր կա. ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը այդ քայլին է դիմել այս տարվա հունվարի 21-ից:
ԳԱԱ նախագահը շտապեց պատասխանել. «Նա ոչ մի կապ չունի մեզ հետ, չեմ իմանում, թե թերթում ասել էր, որ այս փողոցի վրա է գտնվում իր կնոջ օֆիսը, իր տունը: Ուղղակի ակադեմիայի մոտ է հացադուլ անում, որովհետեւ այստեղ քամին քիչ է»:
Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանն այս քայլին է գնացել պահանջով, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը՝ որպես նախագահի թեկնածու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ