ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը այսօր Վեհաժողովի քննարկմանն է ներկայացրել իր հեղինակած «Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով հաջորդական միջոցներ» զեկույցը:
Զեկույցի հեղինակը նշում է, որ չնայած գործադրված ջանքերին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը դեռևս լուծված չէ: Ավելին, Ք. Շտրասերը ներկայացնում է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով նոր դեպքեր, որոնց շարքում են մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների ու ակտիվիստների, լրագրողների, բլոգերների ու խաղաղ ցույցերի մասնակիցների՝ տևական ազատազրկումները: Այնինչ՝ ըստ զեկույցի հեղինակի՝ վերոնշյալ դեպքերում բանտարկյալների տարիքն ու նրանց առողջական վիճակի վատթարացումը պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակել բանտից:
Նա որպես օրինակ է բերում Ավազ Զեյնալիին, ով «Ղուրալ» թերթի խմբագիրն է, Արիֆ Գանիևին, ով Ադրբեջանում իսլամական կուսակցության ղեկավարն է, «Եվրատեսիլի» ակտիվիստ Նիյաթ Ալիևին և այլն: Շտրասերը հիշեցնում է նաև, որ իրեն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր՝ ուսումնասիրություններ կատարելու համար և իր զեկույցն ինքը կազմել է տարբեր ՀԿ-ների ներկայացրած տվյալների հիման վրա:
Ըստ Շտրասերի՝ այս պահին Ադրբեջանում կա 85 քաղբանտարկյալ, որոնց անունները նա զեկույցում մեկ առ մեկ թվարկում է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ