Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը չի մեկնաբանում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Գեղամյանի ցուցակներով անցած մարդուն

Հունվար 23,2013 16:55

«Քարոզարշավի այս օրը, ինձ համար որպես նորություն ձեր խմբագրականն է , դա նոր բան է: Իսկ ընդհանրապես՝ հարցազրույցներ եմ տվել ռադիոյով, երեկոյան խոսելու եմ ուղիղ եթերով: Ես միշտ նոր ասելիք ունեմ, որոնք սիրում եմ միայն ուղիղ եթերով հնչեցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, որ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանից բացի, մնացած բոլոր թեկնածուների առաջադրումը իշխանությունների համար կանխատեսելի էր, նրանք վերջինների կողմից նախապատրաստված էին, Հարությունյանը ասաց.

«Հմայակին ես հիմա պիտի մեկնաբանե՞մ, բայց չէ որ նա երեք կուսակցության ցուցակով անցած մարդ է, հիմա ես նրան ի՞նչ ասեմ: Հմայակը անցել է ՀՀԿ-ի ցուցակով, Գեղամյանի ցուցակով, ԲՀԿ-ով էլ անցել է, բայց չի անցել, ես ինչ լուսաբանեմ նրան, որն այդքան ցուցակների միջով է անցել: Անցողիկ տեղում է եղել, բայց այդպես էլ չի անցել …Ես չեմ մեկնաբանում նրան»:

Արամ Հարությունյանը նաեւ նշեց, որ կրկին այցելելու է Անդրեաս Ղուկասյանին՝ միայն այն ժամանակ, որ շատ մարդ չլինի, քանի որ ինքն իր այցերը չի նկարում ցույց տալու համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031