Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական քարոզչությունը և մեծ փողերը անում են իրենց սև գործը». Սարգիս Ասատրյան

Հունվար 23,2013 16:28

Ադրբեջանի Հանրապետության  կողմից ընդունված օրենքը թույլատրում է ադրբեջանական օդային սահմանը հատած ցանկացած փոխադրամիջոցի  ռազմական միջամտությամբ կանխել, մասնավորապես  Արցախի տարածքով քաղաքացիական ինքնաթիռների անցումը: Նրանք սպառնում են հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին, ինչն անգամ պատերազմական իրավիճակում համարվում է պատերազմական հանցագործություն: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում ասաց միջազգային իրավունքի փորձագետ և ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե այս դեպքում ինչո ՞ւ են լռում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ի ՞նչ է ասում միջազգային իրավական քաղաքագիտական միտքն այս դեպքում, Ասատրյանը պատասխանեց. «Այս կոնտեքստում զարմանալի է միջազգային կառույցների արձագանքները, ովքեր ոչ ադեկվատ են արձագանքում հայտարարություններին և օրենքներին: Այս պարագայում պետք է նշեմ, որ ադրբեջանական քարոզչությունը և մեծ փողերը անում են իրենց սև գործը»:

Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը միջազգային ասպարեզներում անում է ամեն բան՝ իր անունը բարձր պահելու և Հայաստանը գցելու համար և որ Հայաստանը ավելի պասիվ է քարոզչական պատերազմում, քան Ադրբեջանը:

Ասատրյանն ընդգծում է, որ այս ամենը Ադրբեջանի կողմից հերթական քարոզչական քայլ է, քանի որ նրանք գիտակցում են, որ Հայաստանը և ԼՂՀ-ն ունեն բավական հզոր հակաօդային պաշտպանության համակարգ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031