Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Հունվար 23,2013 16:21

Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում նաև բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառման հետ կապված հարցերը:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է տեղական ռեգիստրին՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Եթե հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ  (սեփականատիրոջ համաձայնություն, սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր), ապա անձի` դիմումում նշված հասցեում հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը ստուգելու և անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք տրամադրելու եղանակով (քաղաքացին նշված տեղեկանքը ներկայացնելու պարտականություն չի կրում` փաստացի բնակվելու փաստը ստուգելու գործընթացը կազմակերպվում է անձնագրային ծառայության և ոստիկանության տարածքային մարմնի համագործակցության հիման վրա):

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031