Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թիրախային խմբի մեջ էին վարչապետը, կրթության նախարարը

Հունվար 23,2013 16:19

Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը 60-ից ավելի հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպել էր քննարկում:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցն անդրադարձավ մարդու իրավունքների վիճակի արտացոլմանը: Քննարկմանը դրված ազգային ռազմավարությունում, ըստ իրավապաշտպանի, իրավիճակը ներկայացվում է ընդհանրական ձեւով, հասարակական կազմակերպությունների գնահատականները եւ ձեւակերպումները բացակայում են կարեւորագույն այդ փաստաթղթից:

Ա. Սաքունցի կարծիքով, ռազմավարությունում տեղ չի տրվել ընթացակարգային պարտավորություններին, պետական մարմինների գործունեությունն ապահովող դրույթներին, գործողությունների կատարման ժամանակացույցին, լրացուցիչ պարտավորություններին միանալուն: Մասնավորապես, նա նշեց «Սոցիալական Խարտիային» միանալու մեր պետության պարտավորությունների մասին:

Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, որը մասնակցումէր ազգային անվտանգության խորհրդի նիստին, իր փոխարեն ուղարկել էր Նարինե անունով ներկայացուցչին, որի ձեւակերպումները խրթին էին նույնքան, որքան ռազմավարության ծրագրի մի շարք դրույթներ:

Նա տեղեկացրեց, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» ներկայացվել է 30 հասարակական կազմակերպությունների, սակայն ստացվել է պատասխան 4-ից:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանն ասաց, որ ազգային ռազմավարության մեջ առկա են այնպիսի եզրեր, որոնց բացատրությունը չեն կարող տալ անգամ դրանց հեղինակները: Նա բարձրացրեց թիրախային խմբերին կրթելու հարցը, միեւնույն ժամանակ նկատեց, որ թիրախային խմբերի մեջ են վարչապետը, կրթության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոնց պետք է կրթել, եւ այդ կրթելու ծրագիրն էլ տեղ պիտի գտնի ռազմավարության մեջ:

Իրավապաշտպանը մի օրինակ բերեց: Անցյալ տարվա մարտի 2-ին ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը, երբ նա ասուլիսի ժամանակ ասում է. «Հայաստանում քայքայիչ աղանդների դեմ պայքարի ազգային ռազմավարություն եւ մշակում, որոնց գործունեությունը վտանգավոր է եւ իրական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար»: Հետեւել է մարտի 14-ին նրան ուղղված գրավոր հարցադրումը. «Բողոքական եկեղեցիները համարվո՞ւմ են քայքայիչ աղանդներ»: Ստեփան Դանիելյանը ներկայացրեց ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Ավոյանի պատասխանը. «Ի պատասխան մարտի 14-ի գրության, հայտնում ենք, որ ՀՀ քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդման ազգային ռազմավարության նախագծում քայքայիչ աղանդավորական կազմակերպությունները սահմանված են որպես շարժումներ, որոնք իրենց գործունեությամբ սպառնում են ազգային անվտանգության հիմնարար արժեքներին եւ…հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությանը»:

Իրավապաշտպանը հայտնեց, որ կրոնի եւ հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի կատարելագործման հետ կապված 130 էջանոց փաստաթուղթ է ուղարկվել նաեւ կրթության եւ գիտության նախարարին: Դրանով կկանխվեր մեր դպրոցներում անչափահասներին ստիպելը կրոնական ծեսեր անել, փաստաթղթեր պահանջելը, ծնողները աղանդավո՞ր են, թե՞ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031