Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում ՀՀԳԱԱՕրգանականեւդեղագործականքիմիայիգիտահետազոտական կենտրոնիավագգիտաշխատող Հարություն Կարապետյանի՝ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկրի կոչումից հրաժարվելու վերաբերյալ:
«Չգիտեմ, ամեն մարդ ինքն է որոշում իր քայլերի նպատակահարմարությունն ու կոռեկտությունը»,-ասաց ԳԱԱ նախագահը: «Եթե Կարապետ Հարությունյանը իսկական գիտնական է եւ այդ մրցանակը ստացել է իսկական գիտական ջանքեր թափելու արդյունքում ստացված աշխատանքների համար, ես չեմ տեսնում պատճառը, որ նա այդ մրցանակը հետ տա: Դա առաջին: Եվ երկրորդ, եթե չեմ սխալվում, նա այդ մրցանակը ստացել է ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, այլ այն ժամանակ, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը»,- հավելեց Ռադիկ Մարտիրոսյանը՝ գիտնականի անուն-ազգանունը սխալ արտաբերելով:
Մեր հարցին՝ մի՞թե նախագահի անձը նշանակություն ունի, չէ՞ որ պետական պարգեւներն ու մրցանակները երկրինն են, ԳԱԱ նախագահը պատասխանեց. «Ունի, ինչո՞ւ չէ… կարող է մի նախագահի գործողությունների վերաբերյալ մի գիտնական դրական վերաբերմունք ունենա, մեկ ուրիշ նախագահի նկատմամբ, լրիվ այլ վերաբերմունք, էնպես որ՝ դա կարեւոր է»:
Aravot.am-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վերաբերմունքն էլ փորձեց ճշտել Հարություն Կարապետյանի քայլի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետԳոհար Մելիքսեթյանը մեզ փոխանցեց իր «շեֆի» հետեւյալ խոսքերը. «Ամեն մի անհատի անձնական որոշումների վերաբերյալ ես բարոյական իրավունք չունեմ մեկնաբանություններ անել»:
Հիշեցնենք, որ Հարություն Կարապետյանը ՀՀ նախագահին հղած «բաց նամակում» մանրամասնել էր իր որոշման պատճառները: Նա մասնավորապես ասել էր, որ գիտության բնագավառում այսօր առկա բացասական երեւույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են: Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե իշխանությունները բացահայտորեն խրախուսում են «ուղեղների արտահոսքը», կասկածելի եղանակներով գիտական աստիճանների ձեռքգցումը պետական «բազմազբաղ» պաշտոնյաների եւ այլ պատահական մարդկանց կողմից, ինչպես նաեւ ակնհայտ զեղծարարություններով ակադեմիական տիտղոսներին տիրանալու հաջողված դեպքերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ