Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգագրագետ. «ՀՀԿ-ն պատշաճ մակարդակով չի ներկայացնում Նժդեհի կերպարը» (Տեսանյութ)

Հունվար 23,2013 15:57

Այսօր «Հայացք» ակումբում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը անդրադարձան «Գարեգին Նժդեհ» ֆիլմին եւ վերջինիս շուրջ սոցցանցերում տարածված քննադատություններին:

«Դժվար է ասել, թե ֆիլմով ապականվել է Նժդեհի կերպարը: Եթե որոշ մարդիկ նման կարծիք են արտահայտել, ուրեմն նրանց պատկերացումները Նժդեհի կերպարի մասին այն տեղում չեն, որտեղ պետք է լինեն: Մյուս կողմից, մեծ բան ձեռնարկելուց պետք  է պատրաստվել դրան, որպեսզի նման խոսակցությունների տեղ չլինի: Ինչ ուզում ես արա՝ խոսակցություններ միշտ էլ կլինեն»,-ասաց Սողոյանը:

Հրանուշ Խառատյանի խոսքով. «Իրականում հասարակությունը ծանոթ չէ Նժհեդի կերպարին: Հանրապետական կուսակցությունը, որը Նժդեհին ընդունել է որպես առանցքային կերպար, բավարար ջանք չի գործադրում՝ այդ կերպարը պատճաշ մակարդակով ներկայացնելու համար: Եթե անգամ ներկայացնում է, ապա՝ նեղ հայացքով: Նժդեհի կերպարն ինչ որ առումով գրոտեսկային է դարձել, քանի որ հատկապես վերջին տասը տարիներին, մեր երկրում հերոսի կերպարի ձեւավորման ընթացքը դարձել է անհասկանալի, անգամ՝ անընդունելի: Հերոսանում են անձինք, որոնք ակնհայտորեն չափազանց հեռու են հերոսի չափանիշներից: Այդպես հերոս բառի տարողությունն ինչ- որ տեղ վերածվում է ծաղրապատկերի: Սա նույնպես դեր է խաղում, որ Նժդեհին ներկայացնելու Հանրապետական կուսակցության մեթոդը հանդիպի դիմադրության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031