Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է պոռնկագրական նյութեր տարածելու մեջ

Հունվար 23,2013 15:51

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով: Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու եւ շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ:

Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել  տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը եւ իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր:  Նույնկերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաեւ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031