Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգում են. «Հայաստանը կորցրել է դարի մկանը»

Հունվար 23,2013 15:49

Բնապահպան Կարինե Դանիելյանի համար բնապահպանության ոլորտում ընդերքի անխնա օգտագործումը շարունակում է ոլորտի համար թիվ մեկ խնդիրը մնալ:

«Հակաէկոլոգիական քաղաքաշինությունը եւս լուրջ խնդիր է: Իներցիան այնքան մեծ է, որ պետք է կարողանանք աշխատել կանգնեցնել: Հաստատված քաղաքաշինական նախագծերը ուղղակի քանդում են քաղաքը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց տիկին Դանիելյանը:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ շարունակեց. «Գործ ունենք բնական միջավայրում գոյատեւելու հարցի հետ: Բիզնեսի լավ միջոց են փոքր ՀԷԿ-երը, բայց մենք կորցնում ենք գետերը: Կան գետեր, որոնց վրա նախատեսված է կառուցել մինչեւ 9 ՀԷԿ: Դա նշանակում է, որ գետն ու համակարգը ուղղակի պետք է վերանան»:

Տիկին Զառաֆյանը տխրել է նաեւ վերջին տարիներին Կարմիր գրքում գրանցված դարի մկան անհետացմամբ. «Էնդեմիկ տեսակ էր, յուրահատուկ էր Հայաստանի համար, եւ աշխարհում ոչ մի տեղ չկա: Կորցրել ենք մկան այդ տեսակը, եւ աշխարհն է կորցրել այդ մուկը»:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանն էլ առաջարկեց հրատապ, նոր վերլուծված ռազմավարություն մշակել ու քննարկել: Ռազմավարության մեջ, նրա դիտարկմամբ, պետք է նշվի ոչ միայն կանաչապատման ծրագիրը, այլ ներառվի տրանսպորտը, շինարարությունը. «Դրանք պետք է փոխկապակցված լինեն, որովհետեւ, եթե խոսում ենք քաղաքի էկոլոգիայի մասին, չենք կարող միայն կանաչապատման միջոցով լուծել քաղաքի բոլոր էկոլոգիական խնդիրները: Նաեւ պետք է երեւանցիների հոգատարությունն ու ուշադրությունը սեւեռենք քաղաքի նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031