Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկում՝ ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

Հունվար 23,2013 15:44

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`

1. Եթեքաղաքացինանցնումէստացիոնար  բուժումբժշկականհաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝  քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի  հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ, իսկ հանձնաժողովն իր հերթին կազմակերպում է քվեարկությունը հիվանդանոցում՝  շրջիկ արկղի միջոցով:

2. ԵթեՀՀքաղաքացինքվեարկությանօրըչիկարողգտնվելիրհամայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:

3.Եթեընտրողը  հաշվառվածչէՀայաստանիՀանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 13-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն  ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին`  նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:  Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031