Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սողոյան. «Կախարդական փայտիկով թեկնածու գոյություն չունի» (Տեսանյութ)

Հունվար 23,2013 15:37

«Համապետական ընտրությունների ժամանակ խաղացողները երկուսն են՝ թեկնածուները եւ ընտրողները: Թեկնածուները փորձում են ընտրազանգվածը վերածել ենթագիտակցական նորմերով գործող ամբոխի, մարդիկ էլ կգնան այն  թեկնածուի ետեւից, ով կազդի նրանց ենթագիտակցության վրա»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

Նրա խոսքով. «Իրական կյանքն ու ենթագիտակցականը միմյանց հետ չառնչվող գործոններ են, հետեւաբար, ընտրողի խնդիրն է՝ կատարել գիտակցված ընտրություն, հասկանալ, թե ում է ընտրում եւ ինչի համար: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ընտությունը չի սկսվում եւ ավարտվում քաղաքական գործընթացով: Բացի այդ, չի կարող լինել այնպիսի թեկնածու, որը կախարդական փայտիկով կբարելավեր մարդկանց կյանքը: Կյանքը բարելավվում է այն դեպքում, երբ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար եւ թեկնածուից պահանջում նրա խոստացածը»:

Հոգեբանի համոզմամբ՝ ընտրությունները պետք է դիտել որպես քաղաքական կյանքում ժողովրդի դերը ֆիքսող գործոն. «Քաղաքացին քվեարկության ժամանակ պետք  է հետամուտ լինի իր պահանջմունքներին, որպեսզի չապրի հետընտրական սթրես: Յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է՝ հասկանալ, որ իր փոխարեն իրեն կարող են միայն խաբել»:

Խոսելով ընտրապայքարում արձանագրված հացադուլից՝  Սողոյանն ասաց, որ այն ավելի ազդեցիկ է, քան տարբեր տեսակ «խելոք բաներ» ասելը. «Կարող ենք ենթադրել, որ «հացադուլ» եւ «զոհ» հասկացությունները նույնացվում են: Այդ դեպքում խաղարկվում է զոհի կերպարը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Չի կարելի հոգեբան և հոգեբուժ մասնագիտությունները նույնացնել հարգելի լրագրող:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031