Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերլուծաբան . Իշխանությունները նախագահի թեկնածուների թեթեւսոլիկի կերպար են ստեղծել

Հունվար 23,2013 15:10

Իշխող վարչախումբը նախընտրական փուլ է մտել լեգիտիմության դեֆիցիտով եւ բազմաթիվ չլուծված խնդիրներով: Այսօր «Peeplemeter » ակումբում ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Սարգսյանի պաշտոնավարության ժամկետի վերջում ռեժիմի բնույթը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչեւ նրա պաշտոնավարության սկիզբը՝ ոչ ժողովրդավարական»,- շարունակեց պարոն Վարդանյանը:

Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանի թիմը այս ընտրություններին թեկնածուների ոչ թե սեւ PR-ով է զբաղված, այլ նրանց համար անլուրջ, թեթեւսոլիկի կերպար ստեղծելով. «Սակայն վարչախմբի համար արդեն իսկ առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք ունեն նրանց խաղաթղթերը հիմնավորին խառնելու պոտենցիալ»:

Նա նկատի ունի ԵԽԽՎ պատվիրակության վերջերս արձանագրած մտահոգությունները ընտրացուցակների վերաբերյալ. «Դրան հետեւեց իշխանությունների կոշտ պատասխանը, ինչը վկայում է, որ վարչախումբը խիստ անհանգստացած է այդ հայտարարության հնարավոր հետեւանքներով»:

Վերլուծաբանն այն կարծիքին է, որ ռադիկալ փոփոխությունների համար քաղաքական ուժերը պետք է համագործակցության ձեւաչափ գտնեն՝ հակառակ դեպքում մեկը մյուսին խանգարելով կթուլացնեն սեփական դիրքերը. «Կարծում եմ՝ միավորող գործոն կարող է լինել ընդդեմ ռեժիմի գաղափարը»:

Անդրադառնալով հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, պարոն Վարդանյանն ասաց, որ դա ոչ թե քաղաքական դիվիդենդներ շահելու, այլ քաղաքական նոր իրավիճակ ստեղծելու նպատակ ունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031