«Ամեն տարի հունվարի վերջին մեր տանը նման միջոցառում ենք անում: Կազմակերպությունը աջակցում է մի քանի ծրագրերով, որից կնշեմ հումանիտարը: Շահառուները երեխաներն են, ծերերը, երիտասարդները, հաշմանդամները»,-այսօր ՀՕՖ (Հայ օգնության ֆոնդ) գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) 2013թ. Գիտական դրամաշնորհների հանձման պաշտոնական արարողության ժամանակ նշեց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Մարգարիտ Փիլիպոսյանը:
Նրա պնդմամբ ստեղծվում է հնարավորություն համակարգային փոփոխություններ իրականացնել, նպաստելով մարդկանց կյանքի բարելավմանը.
«Կրթությունը մեծ բլոգ է ՝մեր նպատակն է ՀՀ-ում գործող գիտնականներին աջակցել: 2013 թ.-ին ԳԿՀԱՀ /Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամ/ հետազոտական խորհրդին ներկայացված 184 գիտական առաջարկներից հաղթող են ճանաչվել 26-ը»:
ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի դրամաշնորհին արժանացել են 311 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1200 գիտնականներ: Բոլոր տարիներին տրված դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 555 հազար ԱՄՆ դոլար:
ՀՕՖ-ի Գիտական եւ կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանի համոզմամբ՝ հայ գիտնականները որեւիցե բանով չեն զիջում ամենազարգացած երկրների գիտնականներին:
Դրամաշնորհի արժանացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Աղայանի խոսքով՝ թե կենդանիները, թե բույսերը մեր շրջակա միջավայրն են եւ այսօր ուսումնասիրության կարիք ունեն.
«Մեզ տրամադրած ամեն մի գրոշը կուղղվի դեպի գիտության զարգացմանը, քանի որ պետական աջակցությունը այսօրվա դրությամբ շատ քիչ է: Մեր ծրագրում ներգրավված են առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողները, որոնց համար սա մեծ ոգեւորություն կլինի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ