Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հունվար 23,2013 14:22
Artur Bagdasaryan

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի և վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի ուղղությամբ, ինչպես նաև 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 2012թ. 4-րդ եռամսյակի կատարողականի` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշեց. «Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը 2012թ. արդյունավետ ընթացք ունեցավ: Քաղաքական համագործակցության առումով մեր հարաբերությունները զարգացան դինամիկ տեմպերով: 2013թ. ավարտին արդեն, համաձայն ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի, մենք Եվրամիության հետ կարող ենք հասնել Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ընթացքը նույնպես դրական է: Շուրջ 3300 ապրանքատեսակներ, GSP+ համակարգի համաձայն, կարող են Եվրոպական Միություն արտահանվել առանց մաքսավճարների, ևս 3700 արտադրատեսակներ կարտահանվեն նվազեցված սակագներով: Սա շատ կարևոր նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման համար»:

Արթուր Բաղդասարյանը արձանագրեց, որ զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում` մասնավորապես ավարտին են հասցվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար մի շարք կարևորագույն նախաձեռնություններ: Մասնավորապես 2012թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ համար կարևոր 2 համաձայնագիր` ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը և ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ Շրջանակային համաձայնագրի արձանագրությունը. «Արդարադատության,  ազատության և անվտանգության ոլորտներում համագործակցության արդյունքում ԵՄ-ն ՀՀ-ի հետ ստորագրեց վիզաների դյուրացման համաձայնագիր, որի արդյունքում այս տարվանից սկսած մեր քաղաքացիների 16 տարբեր սոցիալական խմբեր եվրոպական երկրներ կայցելեն առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների,  վիզաների գների նվազեցման և արտոնյալ ռեժիմների գործադրման միջոցով»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Հայաստան-Եվրամիություն համագործակցության կարևորագույն առաջնահերթություն շարունակում են մնալ ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի և ռեադմիսիայի համաձայնագրերի կնքման գործընթացները:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը թևակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ և 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում և ամբողջությամբ իրականացվեն:

Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:

Նիստում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:

Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բայց այս ամենը ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ, որը կերակրվում է միայն նման
    համաձայհագրերով, իսկ վիճակը՝ օր-օրի վատթարանում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031