Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մազերը կտրեց պատահական վարսավիրանոցում

Հունվար 23,2013 13:35

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է Էրեբունի համայնքում ու շատ օրիգինալ, աննախադեպ քարոզարշավ անցկացնում: Քարոզարշավն աննախադեպ է այն  առումով, որ այս անգամ մարդկանց զուտ բարեւելուց բացի, Րաֆֆի Հովհաննիսյանը պահի ազդեցությամբ կտրուկ քայլերի է գնում: Օրինակ՝ Էրեբունի փողոցում պատահական, անգամ անանուն մի վարսավիրանոց մտավ ու հանկարծ որոշեց մազերը ուղղել այնտեղ: Նրա նոր սանրվածքով զբաղվեց վարսավիր Արշակը: Մի մարդ, որը նույնպես մազերն էր կտրում՝ Արշակին ակնարկեց. «Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում»:

Լրագրողների հարցին, թե ինչու է նման ամերիկյան «սթայլի» քարոզարշավ անում՝ պարոն Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սա զուտ հայկական է:

Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց նաեւ տոնավաճառ ու սկսեց զրուցել վաճառականների հետ: Նրանց զրույցի մանրամասները՝ շուտով:

Րաֆֆի Հովհաննիսյանին քարոզարշավի ընթացքում ուղեկցում էր ոստիկանական մեքենան, որը կա լուսանկարում: Մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ մոտեցել են իրեն եւ տեղեկացրել, որ ուղեկցելու են. «Այսինքն՝ այս անգամ որոշել են օրինական կարգով գործել, ոչ այնպես, ինչպես մարզերում էին թաքուն անում»:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը «Էրեբունի» հիվանդանոցում է: Նա գլխավոր բժշկից թույլտվություն է փորձում ստանալ, որ ներս մտնի ու քարոզարշավ անի:

Հիվանդանոցում արգելեցին նրան դա անել:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Ռոմա says:

    Շատ լավ է: Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ մի տեսակ արհեստական չի ստացվում սենց բաները: Օրինակ եթե Սերժ Սարգսյանն աներ, …էլի արհեստական չէր լինի, բայց Ռաֆֆի մոտ ավելի լավա ստացվում:

    Եւ ընդհանարպես, ամեն օր էլ էս կյանքով ապրեք էլի, ինչ կլինի?

    Մարդիկ միայն կուրախանան:

    Հաջողություններ եմ մաղթում հարեւան Հայաստանի Հանրապետությանն ընտրություններում:

    Ռոման,
    ԼՂՀ

    • Հասմիկ says:

      Ռոմա ջան, կներեք էլի..Հարևան ՀՀ-ում ԼՂՀ-ից? Ինչի, դուք առանձնացնում եք Հայաստանն ու Արցախը? ԻՍԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ:Ճ

  2. Մերի says:

    Ամոթն էլ է լավ բան: Լավ է` հասարակական զուգարաններ չի գնում

  3. Մուշեղ says:

    Ամոթ չլինի հարցնել, կտրեց բառի վրա ինչ համար ա բութ դրված???

  4. Armen Dulyan says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը պահի ազդեցությամբ կտրուկ քայլերի է գնում… Կտրուկ՝ երեւի նշանակում է մազերի կտրուկ…

  5. Hakob Dinq says:

    Ռաֆֆին ամենընդունելի, ամենահասկանալի, ամենաանկեղծ, ամենախելոք, ամենակոփված, ամենաանշահախնդիր, ամենամեծ քաղաքական փորձ ունեցող, ամենաշատը սփյուռքի կողմից ընդունվող էլի բազմաթիվ դրական հատկանիշներով օժտված թեկնածուն է: Թեկնածուների գնահատման իմ դասակարգումն է.
    1 Ռաֆֆի Հովանիսյան
    2 Հրանտ Բագրատյան
    3 Սերժ Սարգսյան
    4 Պարույր Հայրիկյան

  6. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Սիրելի ընթերցողներ, կրկին հիշեցնում ենք, որ հրապարակվում են միայն հայատառ մեկնաբանությունները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031