Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի համեստ կայքը

Հունվար 23,2013 13:26

Հրանտ Բագրատյանի նախընտրական կայքը` https://bagratyanpresident.am-ը, անգույն է: Այն ավելի նման է բլոգի, քան՝ կայքի։

Այլ խոսքով՝ շատ համեստ կայք է, եւ մի տեսակ մատնում է, որ թեկնածուն փող չունի։ Փոխարենը նրա տնտեսական ծրագիրը, այսինքն, նախընտրական ծրագրի այն հատվածը, որը, կոպիտ բառերով, պատմում է երկրի փողը շատացնելու մասին, ամենաերկարն է։

«Ազատություն» էջում թեկնածուի կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունն է։ Այստեղից սկսվում է շփոթմունքը։ Կուսակցության ծրագիրը կարող է լինել ցանկացած թեկնածուի, ներառյալ պարոն Բագրատյանի, նախընտրական ծրագիրը։ Բայց դրա համար թեկնածուն իր կայքում ունի առանձին էջ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031