Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանին բոյկոտում են (Տեսանյութ)

Հունվար 23,2013 13:15

Այսօր «Վարկած» ակումբում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խոսեց իր նկատմամբ հարուցված քրգործի մասին, նշելով, որ իր դեմ իրականացվում է քաղաքական հալածանք՝ իշխանությունների կողմից:

«Խորհրդանշական է, որ սկսվեց Կենտրոն եւ Նորք- Մարաշ առաջին ատյանի դատարանի կողմից քննության առած, իմ դեմ քրեական գործի քննությունը, որը նախագահում է Գագիկ Պողոսյանը, ով նախկինում հայտնի է նրանով, որը վճիռ էր կայացրել իմ դեմ Տիգրան Առաքելյանի եւ «փուչիկների գործով»: Սա խորհրդանշական է, եւ ինձ հուշում է, որ այս զուգադիպությունն ամենեւին էլ պատահական չէ, որովհետեւ սա մի դատավարություն է, որն ուղղված է ընտրությունների նախօրյակին այն վերահսկման կազմակերպչական շտաբի, այսինքն՝ իմ դեմ: Այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան դաժան քաղաքական հալածանք՝ ուղղված իմ եւ քաղաքաքետների միության դեմ»:

Հովհաննիսյանն անդրադառնալով իշխանությանը՝ նշեց, որ Սերժ Սարգսյանը պահանջել էր, որ Գագիկ Ծառուկյանը վերցնի իր մանդատը, որովհետեւ, ըստ նրա, եթե մերանը մնա, մածունն էլ կլինի: « Ծառուկյանին հանձնարարական տրվել էր, բայց չէին բացառում, որ վերջինը գուցե չգնա այդ քայլին: Եվ եթե Ծառուկյանը չէր գնում այդ քայլին, նշանակում է՝ պետք է բացվեր այս քրեական գործը: Իշխանությունները գիտեն, որ իմ մուտքը ԱԺ՝ իրենց ձեռնտու չէ, ես դուրս եկա, մանդատից հրաժարվեցի, իսկ հիմա ինչ է պատահել: Հմայակ Հովհաննիսյանը տեսնում է այն, ինչ ոչ մեկը չի տեսնում: Այսօր բոլոր թեկնածուները, բացի մեկից, հայտնի թեկնածուներ են, իշխանությունների կողմից իրենց առաջադրումը նախապատրաստվել էր, կամ՝ նրանք գիտեին… օրինակ՝ Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը, հայտնի էր նաեւ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը: Միակ թեկնածուն, որը անակնկալ էր՝ դա Անդրեաս Ղուկասյանն էր, Հայաստանի քաղաքագետների միության անդամը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031