Հունվարի 22-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոս-պաստառ է տեղադրված Իջեւանի շուկայի մոտ, ավտոկանգառի կողքին, որտեղից իջեւանցիները հին, ոչ այդքան ապահով «Գազելներով» Բլբուլյան թաղամաս են բարձրանում: Պաստառի մյուս կողմում Հրանտ Բագրատյանի «100 քայլ: Հայաստանը միայն Երեւանը չէ» նախընտրական կարգախոսով պաստառն էր:
Մեր հրապարակումից հետո, հունվարի 23-ի վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական պաստառների տեղերը փոխել են, այժմ Հրանտ Բագրատյանի հայացքի ներքո են ավտոկանգառից «Գազելները» շարժվում դեպի Իջեւանի Բլբուլյան թաղամաս:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ