Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քանդակների այգին դարձել է անասունների արոտավայր

Հունվար 23,2013 12:55

Aygi_3 AygiՎերջերս անդրադարձել էինք Տավուշի մարզպետարանի հարեւանությամբ, Իջեւանի քաղաքային զբոսայգում քանդակներից մեկի գլխատմանը եւ ոստիկանների կողմից այդ բարբարոսության հեղինակի բացահայտմանը:

Հունվարի 22-ին լինելով այգում՝ տեսանք, որ գրեթե ամեն տեղ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտաթորանք է: Թրիք էր թափված խորհրդային տարիներին Իջեւանում անցկացվող միջազգային սիմպոզիումի ժամանակ արարված քանդակների շրջակայքում, ծառերի մոտ, հետիոտնի անցուղիներում: Կարծես թե այդտեղ ոչխարի հոտեր եւ կովերի նախիրներ են արածեցրել: Նախկինում նշել ենք, որ այգին ցերեկային ժամերին հսկում են քաղաքային կոմունալ ձեռնարկության 2 պահակներ: Գուցե անասունները գիշերն են արածեցրել կամ դրանք առանց հսկողության մնացած, թափառող կենդանիներ են:

Իջեւանում թափառող կովերի եւ ձիերի մասին «Առավոտը» նախկինում տեղեկացրել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031