Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի մասին. «ԱԺ-ում կգվվա, թե կմվվա՝ նշանակություն չունի» (Տեսանյութ)

Հունվար 23,2013 12:44

Հիմա, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է չառաջադրվել եւ չսատարել որեւէ մեկին, հարց է առաջանում, թե ուր են գնալու ԲՀԿ-ի 500 հազար ձայները: Այս առնչությամբ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ունի իր կանխատեսումը. «Այ մարդ, ոնց որ թե այդ ձայները իրենց սնդուկում դրված էին: Բարոյալքված ընտրազանգվածը կամ մասամբ ծախվում է կամ չի մասնակցելու ընդհանրապես: Բարոյալքված մարդիկ հակված են մտածելու «եղունգ ունես՝ գլուխդ քորի» եւ ահագին ծախս ենք արել այս  Նոր տարվա օրերին, պետք է կարողանանք այդ ծախսը հանել, այդքան բան: Քանի որ  վստահված անձ, դիտորդ չենք կարող լինել, քանի որ ԲՀԿ-ն չի մասնակցում, երբ ՀՀԿ-ից առաջարկ ստանան՝ կգնան այնտեղ»:

Իսկ թե ինչու չառաջադրվեց Գագիկ Ծառուկյանը, Հմայակ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Սերժ Սարգսյանին հարող օլիգարխները Գագիկ Ծառուկյանին հասկացրել են, որ  գիտես ինչ, մի 20 մլն կծախսես, այդքան էլ մեր վզին կդնի Սերժ Սարգսյանը, որ  ծախսենք, արի ոչ դու ծախսի, ոչ էլ մենք, քցենք էս ժողովրդին: Եվ ժողովրդին քցել են: Օլիգարխիկ համակարգն այսօր մեր ժողովրդին քցել է, որովհետեւ այս տարիների ընթացքում ընտրությունները դարձել էին հարստության մասնակի վերաբաշխման ձեւ: Այսինքն ընտրություներ էին լինում, հարուստ խավը փող էր բաժանում՝ որոշակի մեղմելով հասարակության սոցիալական բեւեռվածությունը: Հիմա չի լինելու դա»:

Թե ինչ է լինելու ապագայում, Գագիկ Ծառուկյանը ենթարկվելո՞ւ է Սերժ Սարգսյանին,  անվերապահորեն, ԲՀԿ-ի դերը խորհրդարանում ո՞րն է լինելու՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ռուսները մի հատ շատ լավ ասացվածք ունեն: Ասում են՝ снявши голову по волосам не плачут: Հիմա գլուխը կորցրել է, խայտառակվել է: Խորհրդարանում կգվվա, թե կմվվա՝ ոչ մի նշանակություն չունի: Կամ կգնա քաղաքապետի ընտրություններին մասնակցելու, թե չէ՝ ոչ  մի նշանակություն չունի: Նրանք էին միշտ ասում, որ այս ընտրությունները ավելի կարեւոր են, քան խորհրդարանական ընտրությունները: Իրենք դա ասելով՝ պարտավորություն էին ստանձնում այդ ակիտիվությունն ապահովել՝ իրենց կոնկրետ քայլերով: Նրանք արեցին ճիշտ հակառակը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Mika says:

    Էլի դու? :ՃՃՃՃ
    Չես կարում հանգիստ մնաս չխոսաս :ՃՃՃՃ
    Ով ինչ կանի ուր կգնա դա իրենց գործնա , ավարտված մարդկանց սովորությանս համաձայն “բան”ի տեղ չեմ դնում, բայց էդքան հարցազրույց ես տվել չեի կարա չմեկնաբանեի)))
    Հ.Գ. Ես մարդ լռիվ 90 ականների շունչ ա տալիս :ՃՃ
    գալստուկ նայեք:ՃՃՃ

  2. Mariam says:

    Ես զարմանում եմ ` Հմայակ Հարությունյանը երբևիցէ մտածել է իր խոսքի արժեքի կամ իր քաղաքական վարկանիշի մասին : Սովորաբար մարդիք կարդալով հոդվածը ` ուշադրություն են դարձնում , թե հոդվածի ինչ է իրենից ներկայացնում : Հմայակ Հովհաննիսյանի կատեգորիային պատկանող ծախված սուտի քաղաքական գործիչները պետք է շարունակեն իրենց լռակյաց գոյությունը և չանեն իրենց ոչինչ չասող ելույթներով :

  3. Vladimir says:

    Այն 500 հազար մարդկանց ձայների մասին ,որոնց մասին դուք եք ասում ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը , որ ԲՀԿ կա ու մնալու է քաղաքական ամենա բարձր վարկանիշով կուսակցությունը, ու դուք չէ , որ պետք է բարոյալքված ընտրազանգվածից, կամ ծախվացությունից խոսեք. Առավելևս ուղղություն ցույց տաք ինչ որ մեկին:

  4. Arthur says:

    Մարդ պետքա մի քիչ ել մտածի խոսալուց առաջ: Ծախվում են ու սկսում խամաճիկի պես ԲՀԿ-ի հասցեին անկապ դուրս տալ:Իսկ ես Հմայակ Հովհաննիսյանին ես խոսքերի համար փող տվողը պետք է մտածեր որ սրա խոսացածը ոչ մեկ չի լսում:

  5. Julia says:

    Էսքան խայտառակությունից հետո էլի քեզ թույլ ես տալիս ինչ ինչ կարծիքներ հայտնես? Չես զգում որ նաֆթալինի հոտա գալիս թե քեզանից և թե քո ցանկացած մտքից…….էս են քեզ բնութագրող միակ բառերը ;;;

  6. Arhur says:

    Իրոք քաղաքագետը չպետքա նման կերպ արտահայտվի: Քաղաքական վերլուծություն անելը դա առօրյա մակարդակով խոսելը չէ: Ուշադրություն գրավելու էժանագին փորձ է:

  7. Anna says:

    ոչ մի նորմալ արտահայտված միտք չկար Հմայակ Հովհաննիսյան պետք չի խոսալ ընդամենը երևալու կամ ուշադրություն գրավելու համար արժե մի քիչ էլ մտացել <> մտքեր արտահայտելուց առաջ

  8. Ani says:

    ինչու ))) ինչու եք դուք ձեզ ամեն անգամ անիմաստ ելույթներով ծիծաղի առարկա դարձնւմ,,, ու ամենավերջը գիտեք որն է, որ լրագրողների համար կապ չունի ինչ կասվի կարևորը Պրն Ծառուկյանի անունը կա, իրենց նյութը կդառնա ամենաընթերցելին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031