Հայաստանի Հանրապետության կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:
Պետական գերատեսչությունների ղեկավարները վարչապետին են զեկուցել հաշվետու տարում կատարված աշխատանքները, իրականացված միջոցառումներն ու արձանագրված բացթողումների պատճառները: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ