Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղար. «Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի «սև խոռոչներից» մեկն է»

Հունվար 23,2013 12:27

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում ադրբեջանցիները կրկին հանդես եկան Հայաստանին բռնազավթիչ ներկայացնելու հարցադրումներով: Այս անգամ ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հարց հղեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Հուսեյնովը նախ հայտարարեց, թե Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, այնուհետև ափսոսանք հայտնեց, թե ՀՀ-ն փոխանակ վերջ տա այդ քաղաքականությանը՝ գործողություններ է կիրառում օդային սահմանում: Նա նշեց, թե ջանքեր են գործադրվում օդանավակայան կառուցել «օկուպացված» Ղարաբաղում: Այս հարցերի հնարավոր հետևանքների վերաբերյալ, որոնք ըստ ադրբեջանցի պատվիրակի, «հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը շեղում են դիվանագիտական ճանպարհից», նա մեկնաբանություներ խնդրեց պրն Յագլանդից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ի պատասխան նշեց. «ԵԽ-ն այս հակամարտության ուղղակի կողմ չէ, բայց երկու երկրների համար էլ կարևոր է, որ իրենց ներդրումն ունենան հակամարտության կարգավորման հարցում և կարողանան դրական տեղաշարժեր գրանցել երկու երկրներում օրենքի և ժողովրդավարության հարցում: Ես միշտ նշել եմ, որ խաղաղության ապահովման գլխավոր երաշխիքը մարդու իրավունքների և ժողովրդավարության ապահովումն է»:

Վկայակոչելով ավելի վաղ իր արած պնդումը, թե պետք է փակել Եվրոպայում մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սեւ խոռոչները՝ պրն Յագլանդը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղը մեկն է այդ սեւ խոռոչներից: Մենք չենք կարող աշխատել այնտեղ, սակայն մենք պետք է պատրաստ լինենք նպաստել այդ հակամարտության կարգավորմանը, առանց քաղաքականապես հակամարտության մեջ ներգրավված լինելու: Անկախ նրանից՝ դուք ապրում եք հակամարտության գոտում, թե ոչ, դուք՝ որպես եվրոպացիներ, պետք է ունենաք արդարադատության մատչելիության ու պաշտպանվածության միևնույն աստիճանը: Մենք Կոսովոյի հարցում որոշ փոքր քայլեր արել ենք, բայց այլ գոտիներում ևս նման լավ աշխատանքի կարիք կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031