Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչիկների գործով դատապարտված. «Ոնց որ ժամանակին եմ Սերժին ընտրել, տենց էլ հիմա կընտրեմ»

Հունվար 23,2013 11:58

Հատված փուչիկների պայթյունի աղմկոտ դեպքից հետո 1 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի հարցազրույցից:

 – Պարոն Բոզոյան, երեկվանից նախընտրական քարոզարշավն է սկսել։ Դուք հետեւո՞ւմ եք դրան, մասնակցելո՞ւ եք նախագահական ընտրություններին։

– Բոլոր դեպքերում ցանկություն ունեմ մասնակցելու։

– Որոշե՞լ եք, թե ում եք ընտրելու։

– Մեր մոտ գիտե՞ք ոնց է։ Մեր մոտ 50 տարվա հայաթ ա, 50 տարվա շենք ա, հարեւանություն,  բարեկամություն ա։ Իրար հետ որոշում ենք ու ընդհանուր ընտրում ենբ։ Չնայած դե պարզ է էլի ամեն ինչ։

– Եթե որոշեն Սերժ Սարգսյանին ընտրել, դուք է՞լ կընտրեք նրան։

– Հա, բա ի՞նչ պետք է անեմ։ Ոնց որ ժամանակին եմ Սերժին ընտրել, տենց էլ հիմա կընտրեմ։ Պետր է ընտրենք, բա ի՞նչ պետք է անենք։

– Չե՞ք կարծում, որ գոնե ձեզ հետ տեղի ունեցած դեպքից հետո գուցե այդքան էլ ճիշտ չէ սատարել այն ուժին ու թեկնածուին, որը պատասխանատու է տեղի ունեցածի համար։

– Ես կոմունիստ եմ եղել, դրա հետ եղել եմ հայ հավատացյալ մարդ։ Կոմունիստ լինելը ու հավատացյալ լինելը նույն բանը չի։ Տարբեր բաներ են։ Եթե ինչ-որ սխալ ա եղել, պետք չի ուռացնել, այլ պետք ա վերացնել,  իրար  հասկանալ, մյուս անգամ այդ սխալը չլինի։ Հարյուր տարի էլ անցնի՝ ես էդ նույն բանը չեմ անի։ Երեխեքը էն օրը հարցնում են, թե քեզ էլ չեն թողնի էդ գործը անել, ես էլ ասեցի՝ ջանդամը, ոնց որ սաղ կյանք էդ գործն եմ արել։ Մի ուրիշ բան կանեմ, որը որ անվտանգ ա, որը որ ավելի հարմար ա, էն կանեմ։

– Ձեզ մոտ մտավախության չկա՞, որ նման ու դեռ ավելի վատ միջադեպեր ու անարդարություններ կարող են կրկնվել։

– Շատ կներեք, էլի, սրանից հետո ոչ ՀՀԿ-ն, ոչ ուրիշ կուսակցություն, ոչ  Հայաստանում, ոչ էլ ուրիշ տեղում տենց բան չեմ անի։ Անողը կանի։ Էսի մեծ խրատ եղավ բոլորին։

– Իսկ կոնկրետ ինչի՞ համար եք  պատրաստվում  Սերժին ընտրել։

– Սիմպատիայի հարցը գիտե՞ս որն ա։ Ուղղակի սաղ մի կողմ թողած։ Էդ մարդը գործ ա անում։ Թողեք թող իրա գործը անի։ Մի ազգ ա, մի ճիշտ ա։ Գոյություն ունի մենակ Քրիստոսի ճիշտը։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031