Երեկ՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Չարենցի փողոցի բնակիչ` 28-ամյա Տիգրան Հարությունյանը` վարելով «Վազ 21 723» մակնիշի 222 ՕP 12 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Փափազյան փողոցի բնակիչ` 48-ամյա Վահան Բոյաջյանի վարած «Վազ 21 099» մակնիշի 01 SՍ 070 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և «Վազ 21 723» -ի ուղևոր` Մոսկովյան փողոցի բնակիչ` 27-ամյա Նազիկ Փնջոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտալրագրողը հայտնում է, որ Տ. Հարությունյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևան քաղաքի կայազորում՝ որպես օպերլիազոր: Նա կոչումով լեյտենանտ է: Տ. Հարությունյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի