Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը՝ թեկնածուին. «Քո նոսրացող բեղ-մորուսի քանակով գրված հոդվածներ ու գրքեր ունեմ»

Հունվար 23,2013 11:49

Նախագահի թեկնածուներից ոմանք փորձում են օգտվել այն հանգամանքից, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել թե՛ իր կողմնակիցներին, թե՛ մրցակիցներին դրսեւորել հանդուրժողականություն եւ քարոզարշավի հիմքում դնել հանուն Հայաստանի Հանրապետության կարգախոսը։
Ավաղ, նախագահ թեկնածու Արամ Հարությունյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանին սատարող քաղաքական ուժերը եւ դրանց լիդերները անտարակույս հարգելու են նախագահի հորդորը, իրեն իրավունք վերապահեց Հանրային հեռուստաընկերության եթերից լկտի արտահայտություններ թույլ տալ մասնավորապես իմ հասցեին։
Հարկ եմ համարում զգուշացնել սույն տարրին, որ խելքի մնացորդները գլուխը հավաքի եւ հաշտվի այն մտքի հետ, որ նրա նոսրացող բեղ-մորուսի քանակով գրված հոդվածներ ու գրքեր ունեմ։ Իսկ դրանք, ի թիվս այլ խնդիրների լուծման, խնդիր ունեն նաեւ ոչ անհույս բթամիտներին դարձի բերել։

Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aram says:

    Գեղամյանը իրոք պատմություն է մտել: Մարքսիզմ-Լենինիզմի, մաքիավելիականության, ֆաշիզմի, լիբերալիզմի գաղափարախոսությունների հետ քաղաքագետները կարող են ուսումնասիրել նաև Գեղամյանիզմ-ԱԽՔիզմը, կամ որ նույնն է Բացարձակ անբարոյականություը հայ իրականությունում:

  2. Էդուարդ says:

    Պարոն Գեղամյան շատ իզուր, որ բարկանում եք խեղճ թեկնածուի վրա: Նա Ձեր շկոլան անցած տարր է և կրկնում է այն ,ինչը դուք անում էիք մի քանի տարի առաջ: Հիշեք թե ինչ էիք ասում այն ժամանակ այսօրվա Ձեր հովանավորների հասցեին: Հիշեք թե ձեր անձնկան շահի համար քանի հազարավոր մարկանց եք խաբել ու դեռ այդքանից հետո փորձում եք նեղացած ձևանալ:Պետք է ասեմ, որ երկուսդ էլ իրար արժանի մուզիկանտ եք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031