Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շարմազանովի՝ ԵԽԽՎ դիտորդները ներկայացրել են ոչ պրոֆեսիոնալ զեկույց

Հունվար 23,2013 11:42

Ըստ Շարմազանովի՝ ԵԽԽՎ դիտորդները ներկայացրել են ոչ պրոֆեսիոնալ զեկույց

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը:

-Պարոն Շարմազանով, ՀՀ առաջին նախագահի կողմնակիցները պնդում են, որ 2012թ. ընտրություններն ամենաքննադատվածն են եղել։ Եվ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ 1991-ի ընտրությունների քննադատված լինելու մասին, չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին, 2012թ. ընտրությունները կոշտ քննադատության են արժանացել ԵԽԽՎ-ի զեկույցներում։

– Նախագահը նշեց, որ առաջին ընտրություններն էլ են պրոբլեմատիկ եղել, ու նշեց առաջին պառլամենտական ընտրությունները՝ 1995թ. կայացած, որի ժամանակ ես շատ ակտիվ ուսանող էի, ընդդիմադիր հայացքների տեր էի։ Եվ այո՛, համամիտ եմ երկրի նախագահի հետ, որ 1995թ. սկսած՝ մեզ մոտ եղել է որոշակի մտահոգություն, եւ հասարակության մոտ եղել է արդարության դեֆիցիտ։ Իսկ ինչ վերաբերում է 2012 թվականին, ապա պրոֆեսիոնալ գնահատականը տալիս են դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, եւ բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերները, մեր ընտրությունները լավագույնը համարեցին։ Էլ չասեմ, որ եղան եվրոպացի դիտորդներ, որոնք 2012-ի ընտրությունները համեմատեցին Կենտրոնական Եվրոպայի ընտրությունների հետ։ Պարոն Բարոզոն շատ բարձր գնահատեց մեր ժողովրդավարությունը։

– Բայց ԵԽԽՎ-ի հայտարարությունից հետո անգամ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը քայլեր էր ձեռնարկում, որպեսզի մեղմացնի նրանց դիրքորոշումը։ Ինչո՞ւ եք անտեսում փաստերը։

– Եթե ընտրացուցակների հետ կապված հայտարարությունը նկատի ունեք, ապա ես կարող եմ ասել, որ դա ոչ պրոֆեսիոնալ զեկույց է, որովհետեւ ՀՀ ոստիկանությունը շատ թափանցիկ է աշխատում։ Մարդը հրապարակային այդ ցուցակները գրել, իր կայքում դրել է… հիմա Լեւոն Տեր-Պեւորոսյանը կանգնեց ասաց, որ չի առաջադրվում, քանի որ տարիքը չի ներում, մենք ի՞նչ անենք… Ու նախագահն էլ այդ հարցազրույցի ժամանակ խոսել է պառլամենտական ընտրությունների մասին։ Ես, անկեղծ ասած, 91 թվականին չափահաս չեմ էլ եղել ու ընտրություններին չեմ էլ մասնակցել, ես կարող եմ կարծիք հայտնել այն ընտրությունների մասին, որին մասնակցել եմ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031