ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն , ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի կողմից որոշում է կայացվել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում շնորհելու մասին:
Հունվարի 21¬ին կայացած պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԽԽՎ վեհաժողովի անդամներ, հանձնաժողովի և պատվիրակության նախագահներ: Արարողությանը մասնակցում էին նաև ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեվլութ Չավուշօղլուն և Ռենե Վան Դեն Լինդենը:
ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ներկայացնելով որոշումը, խոսեց նաև Հերմինե Նաղդալյանի անցած ճանապարհի, աշխատանքային ձեռքբերումների և գործունեության ուղղությունների մասին։ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես նշեց նրա բազմաթիվ աշխատանքային զեկուցումները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր Եվրոպական թեմաներով, այդ թվում հատկապես՝ «Կանանց աղքատացումը», Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինպես նաև, 2012թ-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Արդարության վերահաստատումը տրանսակցիոն հարկի միջոցով» զեկուցումները և այլն:
ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմի հետ միասին հանձնվեց նաև ԵԽԽՎ-ի մեդալ:
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, նշեց. « Շուրջ 10 տարի աշխատել եմ ԵԽԽՎ-ում և դա համարում եմ իմ քաղաքական կարիերիայի լավագույն էջերից մեկը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Ալդե խմբին, Տնտեսական զարգացման հարցերի հանձնաժողովին, հայկական պատվիրակությանը և ներկայացուցչական գործընկերներին՝ համագործակցության համար: Այս տարիներին իմ պարտականությունն եմ միշտ համարել կամրջել Եվրոպական արժեքները և ԵԽԽՎ սկզբունքները Հայաստանի հետ »:
Աննա Վարդանյան
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խորհրդական