Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պետբյուջեից 354 միլոն կվճարեն ԱՆ հատուկ ծառայողների վերապատրաստման համար

Հունվար 23,2013 11:31

Արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման եւ  հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման համար 2013 թվականի բյուջեից պետք է  վճարվի 354 015 800 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք

հունվարի 24-ի կառավարության նիստի օրակարգից: Որոշման անհրաժեշտությունը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրել է

«Քրեակատարողական ծառայության մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ  օրենքներով: Ըստ այդմ,

քրեակատարողական ծառայողը պարտադիր պետք է վերապատրաստում անցնի 3 տարին մեկ անգամ եւ հատուկ ուսուցում` առնվազն ամեն տարի:

Հարկադիր կատարման ծառայողի մասով էլ օրենքը պահանջում է պարտադիր վերապատրաստվել 5 տարին մեկ:

Նախագծից տեղեկանում ենք, որ արդարադատության ոլորտի մասնագետների վերապատրաստումը պետության հաշվին է. վերապատրաստման մեկ ակադեմիական ժամվա արժեքը 1836 դրամ է, իuկ որպեu հատուկ ուuուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուuուցման մեկ ակադեմիական ժամվա արժեքը` 1906 դրամ է:

Այս տարի նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաuտման եւ 2325 հատուկ ծառայողի հատուկ ուuուցման ծառայություն, ինչ համար կպահանջվի մոտ 354 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031