Երեկ մեզ հետ զրույցում Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հայտնեց, որ ինքը եւս նախագահի ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին։ Այլ հարցերի, սակայն, նա չցանկացավ պատասխանել։
Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ ենթարկվում է կուսակցության որոշմանը եւ այլ հրաման դեռ չի ստացել։
– Պարոն Հարությունյան, դուք անձամբ դեռ որոշում չունե՞ք։
– Չէ։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ է վերջին պահին որոշեք, որ դուք էլ եք Սերժ Սարգսյանին սատարելու։
– Չգիտեմ։
Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ փետրվարի 18-ի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու է նաեւ Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ով, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Գուլոյանը, սակայն, ի տարբերություն Գյումրիի ու Սիսիանի քաղաքապետների, Սերժ Սարգսյանին սատարելու մասին պաշտոնապես չի հայտարարելու։
Հասկանալի է, որ ԲՀԿ-ական այս քաղաքապետերը նաեւ կուսակցության շարքերին են ուղղորդելու։ Ստացվում է, որ չնայած նախագահական ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ պաշտոնական հայտարարությանը, այդուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը նույն Սամվել Բալասանյանի, Աղասի Հակոբջանյանի եւ այլոց միջոցով ուղղորդում է կուսակցության շարքերին։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Spaseli er….. ev tenc el kanenen, mardkanc achqin yndimutjun kxaxan, takic S.Sargsyanic heru chen gna..