Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռիելթորների հասարակական նախաձեռնության հայտարարությունը

Հունվար 23,2013 11:07

Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության օրենքը «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  ըստ որի, ի թիվս այլ գործունեությունների, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը: Ըստ այդ օրենքի, վերոնշյալ գործունեություն համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, ամսական վճարելու են 60.000 դրամ (Երևանում) և 10-50000 դր. (մարզերում):

Հարկ ենք համարում  նշել,  որ այս օրենքն անընդունելի է ոլորտում գործող տնտեսվարողներիս համար, քանի որ ընդունվել է հապճեպ՝ առանց տնտեսվարող սուբյեկտների կարծիքը հաշվի առնելու, իսկ օրենքում սահմանված դրույքաչափերն անիրատեսական են, որոնց կիրառման արդյունքում, հաշվի առնելով նաև անշարժ գույքի շուկայի ներկայիս անմխիթար վիճակը, ոլորոտում գործող ընկերությունների մեծ մասի համար աննպատակահարմար է դառնում հետագա գործունեությունը:

Մենք ահազանգում ենք, որ Օրենքի կիրառման արդյունքում կարող ենք կանգնել լրջագույն խնդիրների առջև. 

–         Աշխատատեղերի կրճատում

–         Ընկերությունների գործունեության դադարեցում

–          Ոլորտում ստվերային հատվածի կտրուկ ավելացում

–          Սպասարկման որակի անկում, ոլորտի նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծում, ընդհանուր առմամբ՝ հետընթաց

–         Ներդրումների հոսքի նվազում և շինարարության անկում

–         Կոռուպցիոն ռիսկերի աճ, տնտեսական իրավախախտումներ

–         Արտագաղթի ավելացում

–         և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ: 

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք

  1. Հանել Հայաստանի Հանրապետության «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի  արտոնագրային վճարով հարկվող գործունեության ցուցակից անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
  2. Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը ներառել  «Շրջանառության հարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված հարկման դաշտ:

Հայաստանի Ռիելթորների և գնահատողների միության, անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների կողմից ստեղծվել է Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն՝ «60.000-ին դեմ» հասարարակական նախաձեռնություն խորհրդանշական անվամբ, գործում է մշտական աշխատանքային խումբ:

Ռիելթորների և Գնահատողների միություն

Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031