Երեկ երեկոյան «Բարսելոնայի» պաշտպան, 25-ամյա Խերարդ Պիկեն որդի է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը եւ նրա կինը՝ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրան, առաջնեկի անունը դրել են Միլան: Նորածնի լրիվ անունն է՝ Միլան Պիկե Մեբարակ: Իր «Twitter»-ում ֆուտբոլիստը գրել է, որ Շակիրան եւ երեխան գտնվում են Բարսելոնայի կլինիկաներից մեկում եւ իրենց լավ են զգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ