Սերգեյը տարել է հինգ հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ ոչ մի պարտություն չի կրել:
Վեյկ-ան Զեե քաղաքում ընթացող «Tata Steel» շախմատային փառատոնի իներորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը, սեւերով հաղթելով ռուսաստանցի Մաքսիմ Տուրովին, 6,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Ուժեղագույնների խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց նիդերլանդցի Էրվին Լ՝Ամիի հետ եւ 5,5 միավորով պահպանեց տեղը երրորդ հորիզոնականում: Հաղթանակ տարավ նաեւ «C» խմբում ընդգրկված բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Նա 5,0 միավորով մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան վեր բարձրացավ՝ հանգրվանելով հինգերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ