Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Շահնազարով. «Մոսֆիլմը» ստեղծել եմ առանց պետական փողերի»

Հունվար 22,2013 23:21

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,   ըստ ֆիլմի սյուժեի՝ խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդենովը (Ալեքսեյ Վերտկով), որը հրաշքով փրկվում Է այրվող տանկից, մահացու մենամարտի Է բռնվում «Սպիտակ վագրի»՝ գերմանական ուրվական տանկի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ Շահնազարովը Հայաստան է ժամանել հիմնադրամի հրավերով. «Ֆիլմը պետք է մասնակցեր մեր փառատոնին, սակայն առաջադրվեց «Օսկար»-ի եւ Կարեն Շահնազարովի այցը հետաձգվեց»: Տիկին Մանուկյանը ֆիլմի մասին ասաց, որ «Սպիտակ վագրն» ինքնին բարդ է, որովետեւ, օրինակ, մասսայական տեսարանները դժվար է նկարել:

Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ այսօր Պաշտպանության նախարարությունում ռեժիսորը պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» շքանշանով:

Aravot.am-ի հարցին, թե որն է ռեժիսորի ամենամեծ ձեռքբերումը, Շահնազարովը պատասխանեց. «Ես նկարել եմ 15 ֆիլմ, ինչը, կարծում եմ,  վատ արդյունք չէ: Ես հպարտ եմ, որ նկարել եմ այդ ֆիլմերը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես ստեղծել եմ «Մոսֆիլմը», որովհետեւ երբ դարձա ստուդիայի տնօրեն, այն իրենից միայն պատեր էր ներկայացնում: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ներկայիս ստուդիայում ես ունեմ  իմ ներդրումը: Ամենակարեւորը` դա արել եմ առանց բյուջետային փողերի, որովհետեւ չունեի պետական աջակցություն եւ հպարտ եմ իմ արածով»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ամենախորին հարգանքները,՝ Ձեզ: Մի գուցե մի օր կարողանաք աջակցել
    Արտավազդ Փելեշյանի ծրագրերի իրականացմանը: Մեր հանրապետության՝
    կոբրաները, սս-ները, դոդերը, լֆիկները, շաշիկները, լիսկաները, ֆաշիստները,
    մկները,և այլ առնետները, երկիրը կործանող թալանից բացի ուրիշ բան չեն
    հասկանում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031