Րաֆֆի Հովհաննիսյանը կբացահայտի, թե ով է «Սերժի Հայաստանից» հարստացել այս տարիներին
Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետներում նշված է. « Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը»:
Այսօր Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունեն նախագահի շրջապատից, որ հարստացել է:
«Այնքա~ն շատ են»,- պատասխանեց Հ. Խուրշուդյանը,- «Բոլոր օլիգարխները, ըստ էության, իր թիմում են: Օլիգարխների մեծամասնությունը: Դուք գիտեք այդ օլիգարխներին եւ անուններ տալու կարիք չկա: Հասարակությունն էլ նրանց անգիր գիտի : Դա մեծ ցուցակ է»:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանը խոստացավ Սերժ Սարգսյանի թիմակիցների շարքում այդ հարստացածների ցուցակն առանձին ուղարկել «Առավոտի» խմբագրություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ