Բայց Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է անժամկետ հացադուլը
Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության ժամանակ այսօր ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտնել է նրան միանալու իր մտադրության մասին: Պարոն Ղուկասյանն առանձնապես չի ոգեւորվել Հայրիկյանի որոշումից: Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանն ասել էր՝ պատրաստվում է նրան միանալ մի երեք օրով ու համոզել միասին ընդհատել հացադուլը: «Գտնում եմ՝ որեւէ պայքար չի կարելի թողնել կես ճանապարհին: Պարույր Հայրիկյանը կարեւորում է մեր երկրում այս խնդիրը: Դեմ չեմ, որ նա միանա, բայց ես իմ հացադուլն անելու եմ անժամկետ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը:
Նաեւ հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանին նախօրեին այցելել էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ իշխանությունների արձագանքը ակնկալող Ղուկասյանին ՀՀԿ-ից դեռ չեն արձագանքել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ