Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը: Երգի ընտրությունը կկատարվի ազգային ընտրությամբ՝հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:
Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա Մարտի 2-ին Առաջին ալիքի ուղղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի երգի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: Եվրատեսիլ 2013 կմեկնի այն երգը, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
Հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ ինչպես ՀՀ-ից այնպես էլ արտերկրից: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ.-ի փետրվարի 20-ը: Մանրամասներ կարող եք գնտել www.1tv.am կայքում:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն