Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիի մարդիկ ուզում են ապրել «Սերժի տեսահոլովակի» Հայաստանում

Հունվար 22,2013 21:55

Ընդդիմությունը բողոքում է անհավասար լուսաբանումից

«Շատ գեղեցիկ պատրաստված տեսահոլովակ է, որի բովանդակությունը, ցավոք, չի համապատասխանում այսօրվա Հայաստանի իրական վիճակին: Այն  Հայաստանում, որը ցուցադրված է այդ տեսահոլովակում, ես էլ կուզենայի ապրել: Բայց ցավոք,  այդ Հայաստանը չի մեր այսօրվա իրականությունը, որն այդտեղ ներկայացված է»,- Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակի մասին Aravot.am-ին այսպիսի կարծիք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակը՝ Հովսեփ Խուրշուդյանը:

«Եվ ամենակարեւորը՝ այնտեղ նույնիսկ ներգաղթի էլեմենտ էր ցուցադրված, որ ինչ-որ մեկը վերադառնում է: Բայց մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում շուրջ 200 հազար մարդ արտագաղթել է: Այսինքն՝ մի քիչ տարօրինակ է նման շեշտադրումներ անելը՝ նման բեքգրաունդ, նման պաշտոնավարում ունենալով»,- ասաց պարոն Խուրշուդյանը:

Մեր դիտարկմանը, որ տեսահոլովակը հույս ու հավատ է ներշնչում, որ այդպես է լինելու, ոչ թե այսօրվա վիճակն է ներկայացնում՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Գիտեք, բոլորս այդ հույս ու հավատն ունենք, բայց դա պետք է ապացուցեր պաշտոնավարման տարիներին, նախկին գործերով եւ նախկին հնարավորությունները, իշխանություններն օգտագործելու արդյունավետությամբ: Եթե դա չի եղել, եւ հակառակն է եղել, ուրեմն մարդիկ իրավունք ունեն չհավատալ, որ այդ հույսերն ու խոստումները կիրականացվեն հաջորդ անգամ»:

Դեռ քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց ընդդիմությունն արդեն նկատել է անհավասար մոտեցում՝ թեկնածուների համար: «Մենք երեկվանից սկսեցինք նայել, թե հեռուստաընկերությունները ում քարոզարշավի սկիզբը ոնց մեկնաբանեցին: Դա արդեն ցույց է տալիս, որ այնպես չի, որ իշխող թիմը վստահ է, որ հաղթելու է: Եթե վստահ լինեին, որ հաղթելու են, ավելի հանգիստ կվերաբերվեին, ավելի քիչ նյարդային վիճակ կլիներ իրենց մոտ: Դա ցույց է տալիս, որ իրենք մեծ մտահոգություններ ունեն, եւ կարծում եմ, որ իրենց մտահոգությունները տեղին են, քանի որ իրենք պարտվելու են: Այն մասշտաբները, որով նախագահի թիմը պատրաստվել է այդ քարոզչությանը, այն ծախսերը, որ արվել են, նաեւ անհավասարությունը, որն արդեն երեւում է լուսաբանմամբ՝ ակնհայտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031