Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդությունները համակել էին դատավարության մասնակիցներին

Հունվար 22,2013 21:17

 Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հերթական անգամ չկայացավ

 Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունվարի 22-ի նիստից բացակայում էին  ամբաստանյալ 3 զինվորների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը եւ Ազատ Շաբազյանը:  Վերջինս դատական նիստերին հազվադեպ է  մասնակցում:  Ալվարդ Մնացականյանը դատարանին հեռախոսով  հայտնել էր, որ ինքը արյան բարձր ճնշում ունի եւ չի կարող նիստին մասնակցել:  Նաեւ հայտնել էր, որ իր պաշտպանյալների հետ որոշել է՝ դատական նիստը կարող է  անցկացվել իր բացակայությամբ: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ  օրենքը դա թույլ չի տալիս, քանզի խախտվում է  ամբաստանյալների պաշտպանական իրավունքը:  Դատավորն ամբաստանյալներին ասաց, որ նրանք երկու պաշտպան ունեն, եւ նրանցից  գոնե մեկը պետք է մասնակցի նիստին: Դատավորը հայտարարեց, որ պաշտպան Ա. Մնացականյանը պետք է  դատարան ներկայացնի իր վատառողջ լինելու մասին բժշկական փաստաթուղթ,  այլապես դատարանը նրա անհարգելի բացակայության առթիվ միջոցներ կձեռնարկի:

Ս. Մարդանյանը  որոշեց նիստը հետաձգել, ինչը հարուցեց  պաշտպանական կողմի դժգոհությունը:  Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը հայտարարեց,  որ ինքը, հիվանդ լինելով, Երեւանից ներկայացել  է Իջեւանում կայացող դատին:  Քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն  ասաց, որ  ինքը վատառողջ է, նախորդ նիստից հետո Երեւան վերադառնալու ճանապարհին   արյան ճնշումը բարձրացել է, եւ ինքը հազիվ է փրկվել ինֆարկտից:  Դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքը եւս  հիվանդ է, սակայն ներկայացել է  աշխատանքի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ: Սակայն դատավորն առարկեց, ասելով, որ նիստը չի սկսվել, այն հետաձգվում է: Այս գործով հաջորդ նիստը նշանակված է  հունվարի 29-ին, ժամը 14-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031