Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի շտաբները ոչ թե նախընտրական են, այլ՝ ընտրական

Հունվար 22,2013 18:43

 Հավանաբար գործող իշխանությունն ընտրության ելքը վճռված է  համարում:

SAM_43502008թվականի նախագահական ընտրությունների ժամանակ   նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբների վրա գրված էր «նախընտրական» բառը: Այժմ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի  շտաբները «ընտրական» են:   Հազիվ թե  դա պատահականություն  լինի, հավանաբար գործող իշխանությունը նախագահական ընտրությունների արդյունքը կանխորոշված է համարում: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, «Դեպի ապահով Հայաստան» կարգախոս-պաստառները  տեղադրված  են միջպետական ճանապարհի վրա:  Նման պաստառ  զետեղված  է Տավուշի մարզպետարանի  խաչմերուկում, դեպի  սահմանամերձ եւ վտանգավոր Նոյեմբերյան, Բերդ ցույց տվող ճանապարհային նշանի մոտ: Իջեւանի շուկայի մոտ, Սերժ Սարգսյանի նախընտրական  պաստառը տեղադրված  է ավտոկանգառի կողքին, որտեղից  իջեւանցիները  հին, ոչ այդքան  ապահով «Գազելներով» Բլբուլյան թաղամաս  են բարձրանում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ ապահով հայաստանի մասին է խոսքը, երբ ժողովուրդը շուտով սովից՝
    երկրից մասսայական փախուստի են դիմելու:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031